15 փետրվարի 2021 - 11:07 AMT
Վարդան Պետրոսյանի ռեպը՝ նվիրված զինվորներին

Դերասան Վարդան Պետրոսյանը երգ է նվիրել զինվորներին՝ օգտագործելով Վահան Տերյանի և Կոստան Զարյանի բանաստեղծությունները։

«Ռեպով ձեզ եմ ներկայացնում իմ մտորումները մեր այսօրվա կյանքի, իրադարձությունների մասին։ Տեքստը գրել եմ Մոցարտի «Ռեքվիեմի» երաժշտության վրա»,-գրել է Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

Տեսահոլովակում օգտագործվել են 44-օրյա պատերազմից դրվագներ՝ ինչպես ռազմական գործողություններից, այնպես էլ քաղաքացիական բնակավայրերի հրթիռակոծություններից։

Պետրոսյանը նշել է, որ հոլովակի ռեժիսորները Էդվարդ Համբարձումյանն ու Սամվել Հովհաննիսյանն են։