15 փետրվարի 2021 - 17:38 AMT
ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Փետրվարի 17-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն աշխատանքային այց կկատարի Ռուսաստան, տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Այցի շրջանակում նախարարը հանդիպելու է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ։

Փետրվարի 5-ին Այվազյանը հեռախոսազրույց էր ունեցել Լավրովի հետ։ Նրանք անդրադարձել էին նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության դրույթների լիարժեք իրականացման ընթացքին: Նախարար Այվազյանն առանձնահատուկ ընդգծել էր Արցախում առաջացած հումանիտար իրավիճակի` տեղում անխաթար հասցեագրման կարևորությունը: