Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169,391-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 136-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3150 դեպք կա, այլ պատճառով՝ 792։
Ապաքինվել է ևս 243 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161,348 է։ Փաստացի բուժվողների թիվը 4101 է։
Փետրվարի 15-ին 3075 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 687,715 թեստավորում։