5 մարտի 2009 - 15:25 AMT
Հայաստանի կառավարությունը խստացնում է առեւտրային սուբյեկտների գործունեության կարգավորումը
Հայաստանի կառավարությունը հաստատել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզավորման կարգը, լիցենզիայի ձեւը եւ լիցենզիա ստացած անձանց կողմից լիցենզավորող մարմին ներկայացվող հաշվետվության եւ առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա ստանալու հայտին կից ներկայացվող հայտարարության ձեւերը:

«Այդ լիցենզիայի ստացումը հնարավորություն կտա հանրապետությունում ստեղծել առեւտրի իրականացման այնպիսի վայրեր, որոնց մասնակիցները ոչ թե ֆիքսված գումարներ կվճարեն, ինչպես նախկինում էր, այլ` շահութահարկ», - ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության հինգշաբթի օրը կայացած նիստում: Նա նշել է, որ փաստաթղթերի այս շրջանառությունը, մասնավորապես, ուղղորդված է առեւտրային տոնավաճառների սեփականատերերի, ինչպես նաեւ ապրանքների գները բարձրացնող մասնավոր առեւտրականների գործունեության կարգավորմանը: Նրա խոսքերով, դա կօգնի պայքարելու ստվերային շուկայի դեմ եւ վերականգնելու առեւտրային շղթայում առկա բացթողումները: Փոքր եւ միջին ձեռներեցության փաստաթղթերի կատարելագործված շրջանառությունն իր հետ հարկային դաշտ կբերի նաեւ խոշոր բիզնեսը: