16 փետրվարի 2021 - 18:16 AMT
Ճապոնիան $3.6 մլն կհատկացնի ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարմանը

Փետրվարի 16-ին Ճապոնիայի կառավարությունը որոշել է $3.6 մլն աջակցություն հատկացնել ՀՀ-ին հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման համար։

Աջակցության շրջանակում, մասնավորապես, նախատեսվում են բուժպատրաստության վարժանքներ 6 հիվանդանոցում, 3 ռմբապաստարանի վերանորոգում, բուժսարքավորումների գնում 17 բուժհաստատության համար, 15 դպրոցի վերանորոգում, ապահովում ուսումնական պարագաներով և այլն, գրում է ՏԱՍՍ-ը։

Աջակցությունը կցուցաբերվի բնակչության կենսամակարդակի բարձրացման, ապաստարնների նորոգման և բուժհաստատությունների հագեցման նպատակով։ Աջակցությունը կտրամադրվի ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), ՄԱԿ Մանկական հիմնադրամի (UNICEF), Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM), Համաշխարհային պարենային ծրագրի (WFP) և Կարմիր խաչի միջազգային ծրագրի (ICRC) միջոցով։

Ընդհանուր առմամբ Ճապոնիան $4.8 մլն է հատկացրել, որից $3.6 մլն աջակցությունը կտրամադրվի ՀՀ-ին, իսկ մյուս մասը կուղղվի Ադրբեջանին։