16 փետրվարի 2021 - 18:19 AMT
ԳԱԱ տնօրեն․ Կորոնավիրուսի հայկական թեստերը կիրառվում են, պատրաստ ենք նոր ծավալի ստեղծմանը

Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի արտադրած կորոնավիրուսի թեստերը կիրառվում են մինչև այժմ, հայտարարել է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, փոխանցում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ իրենք շարունակում են աշխատանքները ոլորտում։

«Նախատեսված ծավալով արել, վերջացրել են: Հիմա պատրաստ են նոր ծավալների ստեղծմանը», - ասել է Մարտիրոսյանը:

Ի պատասխան աշխատանքների ֆինանսավորման առկայության մասին հարցին Մարտիրոսյանը նշել է՝ «պետք է լինի»:

Կոնորավիրուսն ախտորոշող հայկական արտադրության թեստերի մասին առաջին անգամ խոսվել է 2020-ի գարնանը, ավելի ուշ՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում սկսել են թեստերի պատրաստման գործը։