16 փետրվարի 2021 - 18:20 AMT
Fitch․ Ադրբեջանի նավթի պաշարները կբավականացնեն 25 տարի

Հաշվի առնելով 2020թ․ նավթի արդյունահանման մակարդակը՝ Ադրբեջանի նավթի պաշարները կբավականացնեն 25 տարի։ Այդ են վկայում Fitch Ratings-ի և BP համատեղ հաշվարկները, գրում է Apa.az-ը։

Ըստ միջազգային գործակալության, այդ ցուցանիշով Ադրբեջանը 11-րդ տեղում է աշխարհում։ Առաջատարներն են Քուվեյթը, Իրանը և Կանադան։

Ըստ Fitch-ի, 2019թ․ Ադրբեջանի նավթագազային պաշարները կազմել են համաշխարհային պաշարների 0.8%-ը։

2019թ․ Ադրբեջանում արդյունահանվել է 37.5 մլն տոննա նավթ, իսկ 2020-ին՝ 34․6 մլն տոննա։