17 փետրվարի 2021 - 14:41 AMT
Հայփոստն իջեցրել է ՀՀ-ից դեպի Ֆրանսիա առաքման սակագինը 35%-ով

Փետրվարի 17-ից Հայփոստը 35%-ով իջեցնում է Հայաստանից դեպի Ֆրանսիա առաքումների գործող սակագները:

Նման հնարավորություն է ստեղծվել Հայփոստի և Ֆրանսիայի փոստի ազգային օպերատոր La Poste-ի հետ բանակցությունների արդյունքում։

Մինչև 1 կգ ծանրոցի համար նոր սակագին է սահմանվել՝ 9900 դրամ, նախկին 14,900 դրամի փոխարեն (34% նվազեցում):

Յուրաքանչյուր հավելյալ լրիվ և ոչ լրիվ կգ-ի համար սահմանվել է 2900 դրամ, նախկին 6000 դրամի փոխարեն (52% նվազեցում):