18 փետրվարի 2021 - 16:49 AMT
Էկոնոմիկայի նախարարը ցավակցել է Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ցավակցություն է հայտնել նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանի մահվան կապակցությամբ:

«Խորը ափսոսանքով տեղեկացա գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի մահվան մասին։

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի և անձամբ իմ անունից հայտնում եմ մեր անկեղծ ցավակցությունը Սերգո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին։Կորստի այս ծանր պահին ընդունեք մեր վշտակցությունն ու զորակցությունը»,-ասվում է ցավակցական ուղերձում:

Սերգո Կարապետյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2010-2016 թվականներին։