18 փետրվարի 2021 - 19:08 AMT
ԵՄ-ն ևս 3 մլն եվրո կհատկացնի Արցախյան պատերազմից տուժածներին

Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում լայնածավալ ռազմական գործողություններից տուժածներին, այդ թվում՝ զգալի թվով տեղահանված անձանց, 3 միլիոն եվրոյի չափով մարդասիրական աջակցության տրամադրման մասին։

ԵՄ ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Յանեզ Լենարչիչը հայտարարել է, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մարդասիրական ճգնաժամը տարածաշրջանում շարունակվում է, ինչին նպաստում են խիստ ձմեռն ու կորոնավիրուսը։ ԵՄ-ն ավելացնում է աջակցությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտությունից տուժած բնակչությանը։

Նոր հայտարարված աջակցությունը թույլ կտա ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպություններին սնունդ, ձմեռային պարագաներ մատակարարել, ապահովել ապաստան տրամադրել։

Ռազմական գործողությունների սկզբից ի վեր ԵՄ-ն արդեն 6,9 միլիոն եվրոյի մարդասիրական օգնություն է հատկացրել։

Նշվում է, որ ԵՄ-ն ամբողջ հումանիտար ֆինանսավորումը տրամադրում է ըստ հումանիտար, չեզոքության և անաչառության սկզբունքների։