2021 թվականի փետրվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սամադովն ընդդեմ Հայաստանի» գանգատի վերաբերյալ որոշումը։ Եվրադատարանը գանգատն անընդունելրի է ճանաչել, հայտնում են ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունից։
Գործով դիմումատուն, ենթադրաբար, իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք ուներ Քելբաջարի տարածքում և այն լքել էր 1993 թվականին:
Վերջինս Եվրոպական դատարանին գանգատ էր ներկայացրել 2008 թվականին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան Հայաստանի կողմից վավերացվելուց 6 տարի անց: Դիմումատուին սեփականության իրավունքով ենթադրաբար պատկանող տնից հարկադիր տեղահանումից անցել էր ավելի քան 15 տարի:
Նման հանգամանքներում Եվրոպական դատարանը, նույնիսկ հաշվի առնելով դիմումատուի փախստականի կարգավիճակը, Կոնվենցիայի վավերացումից վեց տարի անց գանգատի ներկայացումը համարել է չափազանց ուշ: