19 փետրվարի 2021 - 18:14 AMT
Մակունցն իշխանության ներկայացուցիչների` Արցախ չայցելելու մասին. Իրականությանը չի համապատասպանում

Պնդումը, թե իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո Արցախ չեն այցելում, իրականությանը չի համապատասխանում, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանի ղեկավարությունն արգելք կամ խնդիր ունի ԱՀ այցելելու հարցում:

«Մեր պատգամավորներն այցելում են Արցախ: Դուք գիտեք, որ, օրինակ, մեր պատգամավորներից Նազելի Բաղդասարյանն ակվիտորեն զբաղվում է ռազմագերիներին առնչվող խնդիրներով և իրենք պարբերաբար այցելում են»,-ասել է նա, փոխանցում է Factor.am-ը:

Մակունցը նշել է, որ ինքը քաղաքական վերնախավի այցելություններին ու ժամանկացույցին տեղյակ չէ, տեղյակ է պատգամավորների մասով։

Պատերազմից հետո Արցախ՝ վարչապետի չայցելելու թեման մեկ անգամ չէ որ քննարկվել է մամուլում: Փոխարենը՝ պատգամավորներից ու նախարարներից ոմանք եղել են Արցախում պատերազմից հետո: