20 փետրվարի 2021 - 11:12 AMT
Քիմ Քարդաշյանն ապահարզանի դիմում է ներկայացրել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանn իր ամուսնու` հայտնի ռեփեր և պրոդյուսեր, Քանյե Ուեսթի հետ ապահարզանի դիմում է ներկայացրել։ Ամուսնական զույգի տարաձայնությունները սկսվեցին 2020-ի հուլիսին, երբ Ուեսթը որոշեց առաջադրել իր թեկնածությունը նախագահի պաշտոնում, գրում է ՌԲԿ-ն Reuters-ի վրա հղումով։

Ընտրարշավի ժամանակ Ուեսթը հանդես եկավ հղիության արհեստական ընդհատման դեմ՝ Քարդաշյանը չսատարեց նրան այդ հարցում։

Այս ամուսնությունն առաջինն էր Ուեսթի, և երրորդը՝ Քիմ Քարդաշյանի համար։

Նշվում է, որ զույգը պայմանավորվել է երեխաների համատեղ խնամակալության մասին։ Ըստ TMZ պորտալի, ամուսիններից ոչ մեկը մտադիր չէ վիճարկել ամուսնական պայմանագրի կետերը։

Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը ամուսնացել են 2014թ։ Նրանք 4 երեխա են դաստիարակում։ Ըստ Forbes-ի, Քարդաշյանի կարողությունը գնահատվում է $780 մլն, Ուեսթինը՝ $1,3 մլրդ։ 2015-ին ամուսիններն այցելել էին Հայաստան։