20 փետրվարի 2021 - 17:05 AMT
Ծառուկյան․ 17-ի հետ տարաձայնություն չկա, բայց հնարավոր ընտրություններին միայնակ կմասնակցենք

«Բարգավաճ Հայաստանը» արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում միայնակ է մասնակցելու դրանց, սակայն 17 կուսակցության հետ տարաձայնություններ չկան, հայտարարել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

«Տարաձայնություններ չկան։ 17 կուսակցությունների համար հիմնական խնդիրը հայրենիքի փրկությունն է, իսկ մնացած հարցերում կարող են տարբեր տեսակետներ լինել։ Երբ ներքին լարվածություն կա, այդ երկրում կայունություն և զարգացում չի կարող լինել։ Հարկավոր է վերացնել այդ լարվածությունը»,- հայտարարել է Ծառուկյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Ծառուկյանը ներկա է եղել Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։ ԲՀԿ-ից ավելի վաղ ևս հայտարարել էին, որ ընտրությունների դեպքում միայնակ կմասնակցեն դրանց։

Ընթերցեք նաև․ Հանրահավաք՝ Ազատության հրապարակում․ Մանուկյանն ասում է՝ ողբալի տնտեսական վիճակ է, «վարչակազմը դուրս պիտի շպրտվի»