20 փետրվարի 2021 - 17:14 AMT
Պաշտպան․ Նարեկ Մալյանը ձերբակալվել է

ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը ձերբակալվել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Նարեկ Մալյանը ձերբակալվեց ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար»,-գրել է նա։

226.2 հոդվածի 1-ին մասով պատիժ է սահմանվում բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով):

Ավելի վաղ ձերբակալվել են ԱԱԾ բերման ենթարկված՝ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը, նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը և Մհեր Ավագյանը՝ նույն ֆեյք էջը վարելու կասկածով։ Դրանից հետո ֆեյքը շարունակել է գրառումներ կատարել։