22 փետրվարի 2021 - 10:20 AMT
Արցախում որոնումներն անորոշ ժամանակով դադարեցվել են․ Ադրբեջանն արգելել է

Որոնողական աշխատանքները դադարեցվել են անորոշ ժամանակով, տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Ադրբեջանական կողմն առանց մեկնաբանության փետրվարի 22-ին ևս արգելել է Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բնակավայրերում իրականացնել փրկարար-որոնողական աշխատանքները:

Փետրվարի 15-ից որոնողական աշխատանքներ չեն իրականացվում: Սա զինադադարից հետո առաջին դեպքն է, երբ որոնումները դադարեցվում են այսքան երկար ժամանակով:

Փետրվարի 22-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1485 զինվորական ու քաղաքացիական անձանց աճյուն: