23 փետրվարի 2021 - 16:49 AMT
Ֆասթ Կրեդիտը շարունակում է աջակցել պատերազմի մասնակիցներին

Ֆասթ Կրեդիտի հիմնադիրներ Վահե և Վիգեն Բադալյանները շարունակում են քայլեր ձեռնարկել` թեթևացնելու քաղաքացիների ֆինանսական բեռը։

Բադալյան եղբայրների որոշմամբ ընկերությունը զիջել է ինչպես զոհված զինծառայողների և կամավորագրվածների, այնպես էլ` նրանց կանանց վարկային պարտավորությունները։

Վարկային զիջումներն իրականացվել են բացառապես ընկերության և հիմնադիրների սեփական նախաձեռնությամբ և միջոցներով։