24 փետրվարի 2021 - 11:20 AMT
ՌԴ ՊՆ․ Մոտ 180 տ հումանիտար բեռ է տեղափոխվել Քարվաճառի շրջան, ուղեկցել են խաղաղապահները

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է ապահովել բեռների տարանցումը 2020-ի նոյեմբերին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների միջև, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

«Սոցիալական օբյեկտների ու բնակելի շենքերի էներգամատակարարումն ու ջրամատակարարումը վերականգնելու համար Հումանիտար արձագանքման կենտրոնի ռուսական չորրորդ շարասյունը, որը կազմված է 25 ռազմական «ԿամԱԶ»-ներից և ուղեկցող մեքենաներից, մոտ 180 տոննա բեռ է տեղափոխել Քելբաջարի (Քարվաճառի) շրջան (էլեկտրասարքավորումներ, երկաթբետոնե կառուցվածքներ եւ շինանյութ)»,-ասվում է հաղորագրության մեջ։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ադրբեջանական կողմին աջակցությունը ցույց է տրվել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանների հիման վրա։