24 փետրվարի 2021 - 11:27 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 273 նոր դեպք կա և 6 մահ

Հայաստանում փետրվարի 24-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170,945-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 273-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3175-ը դեպք կա, այլ պատճառով՝ 808։

Ապաքինվել է ևս 188 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162,517 է։ Փաստացի բուժվողների թիվը 4445 է։

Փետրվարի 23-ին 2993 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 713,194 թեստավորում։