Հայաստանում փետրվարի 25-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 171,227-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 282-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, և 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3179-ը դեպք կա, այլ պատճառով՝ 809։
Ապաքինվել է ևս 467 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162,984 է։ Փաստացի բուժվողների թիվը 4255 է։
Փետրվարի 24-ին 3488 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 716,682 թեստավորում։