Փետրվարի 25-ին՝ ժամը 00։11-ին, Արշակունյաց պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Մարդատար մեքենան տապալել է «Հայրենիք» կինոթատրոնի 6 մ բարձրությամբ քարե սյուներից մեկը:
Վարորդը մահացել է։
ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է սյանը, այնուհետև «Հայրենիք» կինոթատրոնի պատին, կա արգելափակված տուժած։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում Mercedes S500 մակնիշի մեքենան (վարորդ՝ Մ․ Դ․, ծնված 1994 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գետնանցման երկու հենապատին, այնուհետև կինոթատրոնի քարե սյուներից մեկին։ Բախման հետևանքով հենապատերը (մասամբ՝ մոտ 4 քմ) և քարե սյունը (մոտ 6 մ բարձրությամբ) փլուզվել են:
Փրկարարները Մ. Դ․-ին դուրս են բերել մեքենայից և մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը հոսպիատալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են մեքենան և սահմանազատել տարածքը։