25 փետրվարի 2021 - 13:21 AMT
Փաշինյան․ ԶՈւ բարեփոխումների աշխատանքային խումբ կստեղծվի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հաստատվելու է Զինված ուժերում բարեփոխումների ծրագիրը, որի շրջանակում կստեղծվի աշխատանքային խումբ։ Նա տեղեկացրել է, որ որոշումը ստորագրելու է փետրվարի 25-ին և այն կգլխավորի պաշտպանության նախարարը։

Խումբը կզբաղվի ԶՈւ բարեփոխումների ճանապարհային քարտեզի ժամանակացույցի մշակման աշխատանքներով:

Փաշինյանը կարևորել է ռազմական ոլորտում ՌԴ հետ հետագա գործակցության սերտացումը, քանի որ ՌԴ-ն Հայաստանի անվտանգային թիվ մեկ գործընկերը։

Ավելի վաղ ՊՆ ղեկավար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախում մարտական գործողություններից հետո Հայաստանը բարեփոխում է բանակը, օպտիմալացնում անձնակազմը, ացնում սպառազինության և ռազմատեխնիկայի նոր համակարգերի։