25 փետրվարի 2021 - 13:31 AMT
ԱԺ նախագահը հեռացել է կառավարությունից՝ չպատասխանելով հարցերին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռացել է կառավարության շենքից՝ չպատասխանելով լրագրողների հարցերին, տեղեկացնում է «Հրապարակը»։

«Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի մոտից դուրս եկավ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և արագ հեռացավ»,- գրում է թերթը։

Պարբերականը նաև տեսանյութ է հրապարակել։

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է, որ վարչապետը և կառավարությունն «այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ» և որ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր բոլոր կողմնակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ նշելով, որ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է համարում։