25 փետրվարի 2021 - 14:05 AMT
Կրեմլում տագնապով են հետևում իրավիճակին Հայաստանում

Կրեմլում տագնալով են հետևում իրավիճակին Հայաստանում, սակայն համարում են դա երկրի ներքին գործը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՀՀ-ն ՌԴ կարևոր և մերձավոր դաշնակից է, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բոլորին հանգստության կոչ ենք անում։ Համարում ենք, որ իրավիճակը պետք է մնա սահմանադրական դաշտում»,- ասել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն։

Նշվել է նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանում իրավիճակի սրումից հետո չի շփվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն անհրաժեշտության դեպքում շփումն օպերատիվ կերպով կապահովվի։

44-օրյա պպատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: