25 փետրվարի 2021 - 15:35 AMT
Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմության հանրահավքը

Երևանի ազատության հրապարակում ժամը 15։00-ին մեկնարկել է ընդդիմության հանրահավքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով։ Հայրենիքի փրկության շարժումը կոչ է արել իր համախոհներին հավաքվել այնտեղ։

Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի կողքին կանգնելու կոչով հանդես են եկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀԿ Գերագույն մարմինը։

44-օրյա պատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ՝ ԼՀԿ-ն ևս պահանջում է վարչապետ Փաշինյանի հրաժարականը: