26 փետրվարի 2021 - 10:46 AMT
ՊՆ․ Նախիջևանի հատվածում սադրանք չի եղել, ապատեղեկատվություն է

Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքների մասին տեղեկությունը կեղծ է, հերքում են Պաշտպանության նախարարությունից։

«Մի շարք լրատվամիջոցներ լայնորեն տարածում են ֆեյսբուքյան որոշ օգտատերերի հրապարակած տեղեկությունը` Նախիջևանի հետ ՀՀ սահմանային հատվածում ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքների մասին: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եվս մեկ անգամ կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»,-հայտարարել են ՊՆ-ից։

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Ֆլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Վարչապետ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: