26 փետրվարի 2021 - 10:55 AMT
Արամ Ա․ ՀՀ գերագույն շահերը պետք է ամենից վեր մնան

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ-ում վերջին իրադարձություններին, հայտարարել է, որ Հայաստանի գերագույն շահերը պետք է ամեն ինչից վեր մնան։

«Մեր պատմության հին թե նոր փոթորիկները, մեր հին թե նոր թշնամիները չկարողացան քանդել մեր տունը՝ Հայաստանը: Մենք չքանդենք այն: Մենք պատասխանատու ենք ու համարատու մեր սրբերին և նահատակներին ու մեր պատմութեան դիմաց:

Հայաստանի գերագոյն շահերը պետք է ամեն բանից վեր մնան: Սա պետք է լինի մեր բոլորի մոտեցումն այսօ՛ր և մի՛շտ»,- ասվում է Արամ Առաջինի գրառման մեջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իսկանդերների» մասին հայտարարությունից, դրան ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի հայտարարությունից ու նրան պաշտոնանկ անելուց հետո ԳՇ-ն պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել ռազմական հեղաշրջման փորձ: Արդեն Հրապարակում վարչապետն ասել էր, որ ինքն իշխանության է եկել ժողովրդի միջոցով, ու ժողովուրդն էլ իրեն կարող է հեռացնել: Փետրվարի 25-ի երեկոյան Երևանում Փաշինյանն իր աջակիցների հետ էր քայլերթ արել ու եզրափակել ակցիան, ընդդիմությունը՝ գնացել Բաղրամյան պողոտան փակելու: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ընդդիմադիրները պատվիրակություն են ուղարկում նախագահ Սարգսյանի մոտ: Փետրվարի լույս 26-ի գիշերը ընդդիմությունը Բաղրամյան պողոտայում է անցկացրել