Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար
Էդմոն Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։
«Նախորդ երկու անգամներն ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։
Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։
Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։