26 փետրվարի 2021 - 11:48 AMT
ՀՀ դեսպանն ԱՄՆ սենատորի հետ քննարկել է գերիների վերադարձը

Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց է ունեցել սենատոր Բոբ Մենենդեսի հետ, նրա ուշադրությունը հրավիրել հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդրին ու հայրենադարձման կարևորությանը, հայտնում են դեսպանատնից։

Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորել դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:

Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրել է Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։

Ադրբեջանում 44-օրյա պատերազմից հետո դեռ հայ ռազմագերիներ ու քաղաքացիական անձինք կան։ Նրանց վերջնական թվի մասին տվյալներ չկան։