26 փետրվարի 2021 - 12:09 AMT
Մարուքյանն ու ՀՀ նախագահը կհանդիպեն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փետրվարի 26-ին հանդիպելու է նախագահ Արմեն Սարգսյանին։

«Ինքն է նախաձեռնողը, ես չգիտեմ, թե ինչ օրակարգ է լինելու», - ԱԺ-ում ասել է Մարուքյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։

«Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։