26 փետրվարի 2021 - 16:12 AMT
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Հայրապետյանը չի մեկնաբանում Արոնյանի հայտարարությունը

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է մեկնաբանել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի՝ երկրից հեռանալու որոշումը ու նրա հայտարարությունը, PanARMENIAN.Net-ին ասաց Հայրապետյանի օգնականը։

Նա նշեց, որ իրենք տեղյակ են Արոնյանի հայտարարությունից, ապա հավելեց, որ «Իմ քայլի» պատգամավորը մանսակցում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստին՝ խոստանալով արձագանքել Հայրապետյանի հետ կավելու մեր խնդրանքին։ Ավելի ուշ նա տեղեկացրեց, որ այդ հարցով Հայրապետյանը մեկնաբանություն չի տա։

Փետրվարի 26-ին Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

Ընթերցեք նաև․ Արոնյան․ Ստիպված եմ հեռանալ երկրից՝ բեկումնային որոշում կայացնելով