26 փետրվարի 2021 - 16:29 AMT
Նախագահը ներքաղաքական վիճակը քննարկել է ԱԺ խոսնակի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի և խորհրդարանի դերը:

Երկրում լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով նախագահ Սարգսյանը նախաձեռնել է քննարկումների շարք:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սարգսյանը նախատեսում է հանդիպել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

Նախագահը հանդիպել է նաև ընդդիմության ներկայացուցիչների հետ։