27 փետրվարի 2021 - 16:33 AMT
Լպուտյանը՝ Արոնյանի հեռանալու մասին․ Մեծ կորուստ է հայկական շախմատի համար

ՀՀ շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հեռանալը մեծ կորուստ է ոլորտի համար, հայտարարել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը։

«Սա մեծ կորուստ է հայկական շախմատի համար»,- ասել է Լպուտյանը Reuters-ին։

Փետրվարի 26-ին Արոնյանը հայտարարել էր, որ մեկ տարուց ավելի ներկայիս կառավարության խոստումների իրագործմանը սպասելուց հետո հասկացել է, որ ստիպված է կայացնել բեկումնային որոշում և հեռանալ հարազատ երկրից:

Ընթերցեք նաև․ Արոնյան․ Ստիպված եմ հեռանալ երկրից՝ բեկումնային որոշում կայացնելով