27 փետրվարի 2021 - 19:42 AMT
Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկում ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ինքը վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը», - նշել է նա:

Ավելի վաղ նախագահն առարկություններով վերադարձրել էր նախագիծը։

«Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը», - մասնավորապես, նշվում է նախագահականի տարածած հայտարարությունում։

Նախագահը կարող է ուղարկել փաստաթուղթը Սահմանադրական դատարան, որը 10 օրում պիտի եզրակացություն տա դրա սահմանադրականության վերաբերյալ։