Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը հայտնել է, որ մարտի 1-ին 50 հոգի են բերելու իշխանության հայտարարած քայլերթին։ Այս մասին նա հայտնել է Telegram-ալիքներից մեկի հարցին ի պատասխան, որտեղ հարցնողը ներկայանում է որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակի աշխատակից։
Պողոսյանը հայտնում է, որ համայնքից պատրաստվում են շարժվել ժամը 15։00-ին՝ 50 հոգով, սակայն արդեն մայրաքաղաքում իրենց կարող են միանալ նաև Երևանում աշխատողներն ու սովորողները։
Մարտի 1-ին Երևանում 4 հանրահավաք է նախատեսված, որից 3-ը՝ գրեթե նույն ժամին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին 18։30-ին հանրահավաքի և երթի է հրավիրել Հանրապետության հրապարակ։