Թուրքիայից զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների՝ Հայաստան մուտքի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են Ազգային անվտանգության ծառայությունից։
ԱԱԾ-ն հերքել է ավելի վաղ որոշ լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունը, թե Թուրքիայի ԶՈւ-ից զինված խումբ կա երկրում։
«Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից»,-նշել են ԱԱԾ-ից։