6 մարտի 2009 - 14:51 AMT
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը,/b> հանդիպել է Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ո
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, հանդիպել է Իտալիայի արտգործնախարարության պետքարտուղար Ալֆրեդո Մոնտիկայի հետ: Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ նշեց, որ այդ հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկարներ եւ լուրջ ներուժ: Այս համատեքստում նախարար Նալբանդյանը կարեւորեց երկկողմ քաղաքական երկխոսության խթանման տեսանկյունից հայ-իտալական բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը:

Ալֆրեդո Մոնտիկան ընդգծեց, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմամբ եւ իր այցը միտված է հենց այդ նպատակի իրականացմանը: Զրուցակիցները հանգամանալից զրույց ունեցան երկու երկրների միջեւ քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման ուղիների շուրջ:

Քննարկվել է նաեւ ԵՄ «Արեւելյան գործընկերության» առաջարկը ու արձանագրվել, որ այդ ձեւաչափով համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի Եվրոպական կառույցների եւ ԵՄ անդամ երկրների հետ փոխգործակցության ընդլայնման համար:

Հանդիպմանն անդրադարձ եղավ արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, մտքեր փոխանակվեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունների եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: