2 մարտի 2021 - 12:23 AMT
Արցախում կորոնավիրուսի 5 նոր դեպք կա

Մարտի 1-ին Արցախում կատարվել է կորոնավիրուսի ախտորոշման 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է հիվանդության 5 դեպք:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20,716 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: