2 մարտի 2021 - 16:49 AMT
ՌԴ-ն մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է ՀՀ քաղաքացիների մուտքի թույլտվությունը

ՌԴ կառավարությունը մինչև ապրիլի 1-ը երկարաձգել է «Ճամփորդիր առանց Covid-19» բջջային հավելվածի կիրառման ժամկետը, որից անհրաժեշտ է օգտվել ՌԴ պետական սահմանը հատելիս՝ ներկայացնելով բացասական արդյունքը։ Փաստաթուղթը հրապարակվել է կառավարության կայքում, գրում է «Վեդոմոստին»։

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների քաղաքացիները կարող են պարզեցված կարգով մուտք գործել Ռուսաստան ՀՀ և Բելառուսի տարածքով` օգտվելով «Ճամփորդիր առանց Covid-19» հատուկ բջջային հավելվածից»,- ասվում է փաստաթղթում։

Հավելվածի միջոցով պարզեցվում է ԵԱՏՄ պետությունների բնակիչների տեղափոխման գործընթացը երկրների միջև՝ միաժամանակ ապահովելով գործող պահանջների պահպանումը։ Ավելի վաղ հավելվածից օգտվելու ժամկետը սահմանվել էր մինչև 2021թ. մարտի 1-ը։