3 մարտի 2021 - 11:42 AMT
ՀՀ-ում Covid-19-ից փաստացի բուժվողների թիվն աճում է, 360 նոր դեպք կա

Հայաստանում մարտի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 172,816-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 360-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, 2-ը՝ կորոնավիրուսից և 1 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3202-ը դեպք կա, այլ պատճառով՝ 819։

Ապաքինվել է ևս 168 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 163,906 է։ Փաստացի բուժվողների թիվն փոքր աճել է՝ հասնելով 4889-ի։ Նախորդ օրվա համեմատ 189 փաստացի բուժվող է ավելացել։

Մարտի 2-ին 2526 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 739,116 թեստավորում։