3 մարտի 2021 - 11:52 AMT
Աճյունների որոնումներն ընթանում են Հադրութում և Քաշաթաղի հարավում

Մարտի 3-ին Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում զոհված զինծառայողների աճյունների, ինչպես նաև անհետ կորածների որոնման աշխատանքները շարունակվում են:

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները 3 ջոկատով որոնումներ են իրականցնում Հադրութի շրջանում և Քաշաթաղի հարավային թևում:

Զինադադարից հետո որոնումների արդյունքում մարտի 3-ի դրությամբ հայտնաբերվել է 1486 աճյուն:

Մարտի 2-ին Արցախի հարավային թևում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած վայրերում, իրականացված որոնումներն արդյունք չեն տվել: Աշխատանքների արդյունքում զոհված զինծառայողի կամ քաղաքացիական անձանց աճյուններ չեն հայտնաբերվել: