3 մարտի 2021 - 13:15 AMT
ՊԵԿ որոշ աշխատակիցներ զենք կկրեն

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) որոշ աշխատակիցների մարտական զենք կտրամադրվի օպերատիվ ծառայողական խնդիրների լուծման համար: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու օրիանգիծը։

ՊԵԿ նախագահի տեղակալ Արշակ Գասպարյանը, խոսելով նախագծի մասին, ասել է, որ զենք կրելու անհրաժեշտություն կա օպերատիվ-հետախուզական գործունեության, մաքսանենգության, տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման և այլ հանցագործությունների խափանման ու բացահայտման դեպքերում։