3 մարտի 2021 - 17:45 AMT
Ադրբեջանցի պաշտոնյան պայթել է Աղդամում ականի վրա

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի Ակնայի (Աղդամ) շրջանում ադրբեջանցի պաշտոնյա է պայթել ականի վրա։

Նշվում է, որ Արտեզյան հորատանցքերի շահագործման վարչության պետ Հաֆիզ Ազիզզադեն, գտնվելով Նովրուզլու գյուղում, պայթել է ականի վրա, գրում է Sputnik Արմենիանё «Sputnik Azerbayjan» Telegram-ալիքին հղումով:

Տղամարդը հոսպիտալացվել է ծանր վնասվածքներով։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանի քաղաքացիները պայթում են ականի վրա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան տարածքներում։ Փետրվարի 25-ին նման միջադեպ է տեղի ունեցել Ջրականում (Ջաբրայիլ) ։ Տղամարդը վնասվածքներ էր ստացել ՝ պայթելով ականի վրա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ավելի վաղ կոչ էր արել իր երկրի բնակիչներին դեռևս զերծ մնալ Լեռնային Ղարաբաղ այցելելուց, քանի դեռ այնտեղ չի ավարտվել ականազերծման գործընթացը։