5 մարտի 2021 - 10:54 AMT
Արցախի նախագահը հադրութցիների հետ քննարկել է տեղահանվածների բնակխնդիրը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 4-ին ընդունել է Հադրութի շրջանի մի խումբ բնակիչների:

Նախագահը տեղեկացրել է, որ Կառավարության խնդիրն է կարճ ժամանակահատվածում Արցախի տարբեր հատվածներում լուծել տեղահանված բնակիչների բնակարանային և կենսագործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ապահովման խնդիրները:

Նրա խոսքով՝ իշխանությունների ուշադրության կենտրոնում են ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույքի փոխհատուցման հարցերը, և փուլ առ փուլ դրանց լուծումներ են տրվելու:

Հարությունյանն ընդգծել է նաև, որ Հադրութի շրջանի բնակչության հետ լիազոր մարմինների կողմից կազմակերպվելու են հանդիպումներ, որոնց ընթացքում ավելի խորությամբ կքննարկվեն օրախնդիր հարցերը և բնակչության ակնկալիքները: