Թուրքիայի արևելքում ռազմական ուղղաթիռի վթարի հետևանքով 11 թուրք զինվորական է մահացել, ևս 3-ը՝ վիրավորվել։
«Բինգյոլից Թաթվան ուղևորվող Cougar տիպի ուղղաթիռի հետ կապը խափանվել է Երևանի ժամանակով 15։25-ին։ Անմիջապես որոնումների են ուղարկվել ԱԹՍ-ներ, CN-235 ինքնաթիռն ու ուղղաթիռը։ Պարզվել է, որ ուղղաթիռը կործանվել է»,-ասել են Թուրքիայի ՊՆ-ում, գրում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ նախնական տվյալների` վթարի պատճառ կարող էր դառնալ վատ եղանակը կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը։
Վթարից զոհվածների թվում է նաև Թուրքիայի ցամաքային զորքերի 8-րդ կորպուսի հրամանատար, գեներալ Օսման Էրբաշը։