5 մարտի 2021 - 13:52 AMT
Համաճարակային իրավիճակից ելնելով` կորոնավիրուսի բուժման համար 250 մահճակալ է ավելացվել

Երկրում ստեղծված համաճարակային իրավիճակից ելնելով առողջապահության նախարարությունը մարտի 5-ին վերաբացել է մոտ 250 մահճակալ հզորությամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաճյուղը, ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։

Նա հիշեցրել է, որ հանրապետության մահճակալային հզորությունները սահմանափակ են:

Մարտի 4-ին նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի դեպքերը երկրում ավելացել են և անհրաժեշտէ խստորեն վերադառնալ դիմակ կրելուն ու վարակը կանխող այլ միջոցառումներին։ Նախարարը նշել էր, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7%-ն էր վարակված, ապա այժմ՝ 16%-ը։