5 մարտի 2021 - 17:22 AMT
Հայաստանը չի մասնակցի «Եվրատեսիլ-2021»-ին

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ Հայաստանը 2021-ին չի մասնակցի «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին:

«Տեղի ունեցած իրադարձությունները, ժամանակի սղությունը և այլ օբյեկտիվ հանգամանքներ անհամադրելի են երգի մրցույթում Հայաստանի պատշաճ ներկայացման հետ»,- հայտարարել են Հանրայինից՝ նշելով, որ որոշումը կայացվել է համապարփակ քննարկումներից և բանակցություններից հետո։