Հայաստանում մարտի 6-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 174,257-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 508-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 6 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից և 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3219 դեպք կա, այլ պատճառով՝ 824։
Ապաքինվել է ևս 191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 164,654 է։ Փաստացի բուժվողների թիվն աճել է՝ հասնելով 5560-ի։
Մարտի 5-ին 3016 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 747,879 թեստավորում։