6 մարտի 2021 - 14:16 AMT
ՀՀ և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

ԱԳ նախարար Արա Այվազյանը և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի: Երկուստեք կարևորվել է համակարգված փոխգործակցության դերը տարածաշրջանային նոր մարտահրավերների հասցեագրման գործում։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի հարցերի շուրջ։

Գոհունակություն է հայտնվել դարավոր բարեկամության վրա խարսխված հարաբերությունների զարգացման դինամիկայի առնչությամբ և վերահաստատվել փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու առնչությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման միջոցով։

Ավելի վաղ Իրանի մեջլիսի նախագահ Մոհամմեդ Բաղեր Գալիբաֆը, ելույթ ունենալով ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում, հայտարարել էր, որ եթե պատերազմը Լեռնային Ղարաբաղում շարունակվեր, դա կարող էր անվտանգության խնդիրներ առաջացնել Իրանի հյուսիսային սահմանի մոտ։