6 մարտի 2021 - 14:20 AMT
NASA-ի մարսագնացն առաջին անգամ անցել է Կարմիր մոլորակի մակերեսով (Ֆոտո)

NASA-ի «Փերսևերանս» մարսագնացն առաջին անգամ անցել է Կարմիր մոլորակի մակերեսով։ Լուսանկարները ստացվել են մարտի 5-ին, գրում է BBC-ն։

Ըստ ստացված կադրերի՝ ուղևորությունը կարճ է եղել։

Մեկ տոննա քաշով ռոբոտը, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «համառություն», հաջող վայրէջք էր կատարել Մարսի վրա երկու շաբաթ առաջ։

Մարսագնացի առաքելությունն է կյանքի հնարավոր հետքերի որոնումը Եզերո խառնարանի շրջանում։